Apple կորպորացիան կփոքրացնի նոր iPhone-ների էկրանի վերին մասի կտրվածքը սմարթֆոնների նոր թողարկումներում՝ 2018-ին: Այդ մասին հայտարարել են Barclays-ի վերլուծաբանները:

Ըստ մասնագետների, 2018-ին զգալի փոփոխություններ TrueDepth սենսորի աշխատանքում չեն լինի: Այդպիսով, ընկերությունը մտադիր է նվազագույնի հասցնել առաքումների ժամկետների խախտման ռիսկերը՝ նման դեպքեր եղան iPhone X-ի պարագայում: Սակայն, մտադրություն կա փոքրացնելու չափը, ինչը թույլ կտա նվազեցնել նաև էկրանի առջևի պանելի կտրվածքը, գրում է Lenta.ru-ն MacRumors-ի վրա հղումով:

Վերլուծաբանները հաստատել են, որ Apple-ը iPhone X-ի 3 «հետնորդ» կթողարկի առանց շրջանակի էկրանով: Երկուսը կունենան OLED դիսփլեյներ 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով, իսկ երրորդը՝ 6,1 դյույմանոց IPS մատրիցա, TrueDepth տեսախցիկով: Ընկերությունը կներկայացնի նաև Face ID-ով iPad, նշում են մասնագետները: