Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը
Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ, Ուզբեկստանի հայտնի գեղանկարիչներից Նիկոլայ Կարախանի (1900-1970 թթ.) ցուցահանդեսը, ներկայացված են Օլեգ Կոլոսովի հավաքածուից աշխատանքներ։ Ցուցադրությունը նվիրված է նկարչի ծննդյան 120-ամյակին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ներկայացված է 120 աշխատանք, այդ թվում գեղանկար և գրաֆիկական աշխատանքներ, վաղ ավանգարդի, պատերազմական և հետպատերազմական շրջանի հազվագյուտ արխիվային փաստաթղթեր։
Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ-ում Հայաստանի դեպանության և ՌԴ-ում Ուզբեկստանի դեսպանության աջակցությամբ։ Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը
Նիկոլայ Կարախանը ծնվել է 1900թ-ին Նախիջևանում։ 1907թ-ին տեափոխվել է Տաշքենդ, որտեղ էլ ապագա նկարիչը կրթություն է ստացել։
Կարող է հետաքրքրել
Հովհաննես Թումանյանի թանգարանում անց է կացվելու մեծանուն գրողի 150-ամյակն ամփոփող ցուցահանդես

Հայրենական Մեծ Պատերազմի 75 ամյակին ընդառաջ Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվել է «Ծաղիկներ մարտիկներին» խորագրով ցուցահանդեսը

Այսօր ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Հայ ասեղնագործության գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը

Նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում

«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել համերգ-ցուցահանդես «Լիտվան մոտիկից» խորագրով
