«Արսենալը» հաղթանակ տարավ «Օստերսունդի» նկատմամբ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում տապալեց «Oստերսունդ»-ին:
Շվեդական «Օստերսունդի» դեմ խաղի 13-րդ րոպեին Նաչո Մոնրեալի գոլն հաղթանակի համար սկիզբ դրեց «զինագործների» համար: Առաջին կեսի 24-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Օստերսունդի» ֆուտբոլիստ Սոտրիոսը:
Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «Արսենալի» 3-րդ գնդակը խփեց Մեսութ Օզիլը: Ի վերջո լոնդոնյան ակումբին հաջողվեց գերազանցել մրցակցին մեծ հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:
«Արսենալ» - «Օստերսունդ»` 3:0
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում