Ուսանողներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան։

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ ՀՊՄՀ հենակետային վարժարանի շուրջ 40 ուսանողներ մասնագիտկան կողմնորոշման շրջանակներում այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։

Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը երիտասարդներին ներկայացրել է թանգարանը և Ուրարտուի պատմության հետաքրքիր կողմերը։