Բավականին վերջերս Հայաստանի Ազգային Արխիվը երկար ուսումնասիրելուց ու մի շարք փաստեր համախմբելով ու համադրելով, հանդիպելով այդ ժամանակաշրջանի բռնադատված վերապրողների հուշերն է գրի առել և ընթերցողին ներկայացրել իր երկրորդ աշխատությամբ մասնագիտությամբ քիմիկոս ու գիտական կրթության մեթոդիստ-ասպիրանտ Արմինե Կարապետյան-Կունդակջեանն իր «Ստալինյան ժամանակաշրջանի վերապրողների հուշերը» գիրքը:

Արմինե Կարապետյան-Կունդակջեանը ծնվել է Իրանում: Մասնագիտությամբ քիմիկոս է և գիտական կրթության մեթոդիստ-ասպիրանտ-(ԱՄՆ): Տարիներ շարունակ դասավանդել է իր մասնագիտությամբ: Գործուն մասնակցություն ունի և ամերիկահայ գաղթօջախի քաղաքական ու մշակութային կյանքում: Անդամակցում է ամերիկյան զանազան գիտական ու հասարակական կազմակերպությունների: 1991թ-ից անընդմեջ, յուրաքանչյուր տարի ամիսներով բնակվում է Երևանում: Հետաքրքրված է հայագիտությամբ ու հայ ազգին հուզող ամեն տեսակ հարցերով:

Սա հեղինակի նշված թեմայով երկրորդ գիրքն է: Առաջինը գիտական ուսումնասիրություն է, որի նյութը քաղված է Հայաստանի ազգային արխիվից: Այն ընդգրկում է 1920-1953թթ. 42000 բռնադատվածների, մասնավորապես՝արտասահմանյան երկրներից Հայաստան ներգաղթած և ապա բռնադատված մի մասի ճակատագիրն ու բռնաճնշումների վիճակագրությունը, այդ ժամանակաշրջանի վերապրածների հիշողություններից որոշ պատմություններ:

Երկրորդ գրքում հիմնականում բռնաճնշված վերապրողների կյանքի պատմություններն են, նրանց հուշերը: Գրքում ընթերցողը ծանոթանում է Բագրատ Գանայանի, Ջիմ Թորոսյանի, Համբարձում Համբարձումյանի, Էլեոնորա Ասլանյանի, Գուրգեն Տեր-Ավագյանի, Ալեն Փիրյանի, Մարո Գևորգյանի, Լուսիկ Վարդանյանի, Սուսաննա Խաչատրյանի, Մարալ Տեր-Գևորգյանի, Գեղամ Ղարիբյանի, Հասմիկ Տեր-Ավագյանի, Էլիզաբեթ Բելինջյանի, Նինա Դանիելյանի, Փարսադան Հարությունյանի, Գառնիկ Շահնազարյանի, Հայկ Հակոբյանի, Անիկ Մկրտչյանի, Շուշանիկ Ղազարյանի, Գրետա Շիմարյանի, Վարդանուշ Խալաֆյանի,Աղաբեկ Մարտիրոսյանի, Հարութ Ավագյանի, Հարություն Բարսեղյանի, Հմայակ Ղարիբյանի, Մարիամ Գևորգյանի, Սուրեն Բուրսալյանի, Ստեփան Վերանյանի, Ասյա Ջումշուդյանի, Արփենիկ Ալեքսանյանի, Իռեն Օրդուխանյանի, Սողոմոն Հարությունովի, Նինա Հովսեփյանի, Օնիկ Մկրտչյանի, Պերճուհի Քրալյանի, Վարսենիկ Փայասլյանի, Հայկուհի Քյուփելյանի այդ օրերի ծանր ու տխուր հուշերի ու մտորումների հետ: Այսպիսով՝գիրքը ճանաչողական է ու միտված է բացահայտելու և հանրայնացնելու ԽՍՀՄ-ում ամբողջականության շրջանի քաղաքական բռնաճնշումների դրսևորումներն ու դրանց հասարակական ներկա ընկալումները:

Նոյեմբերի 11-ին ընթերցասեր, գրականագետների ու մտավորականների սիրված մշակութային օջախներից մեկում՝ Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել քիմիկոս, հասարակական գործիչ Արմինե Կունդակջեանի «Ստալինյան ժամանակաշրջանի վերապրողների հուշերը» գրքի շնորհանդեսը։ Այնտեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ, ընթերցասեր հասարակություն, այդ ծանր ժամանակաշրջանը վերապրողներ, դրանց ընտանիքի անդամներ։

Ցերեկույթն իր գեղեցիկ դաշնամուրային ու հեղինակային կատարումով զարդարեց կոմպոզիտոր Աննա Գարսոյանը: Արմինե Կունդակջեանը վերջում գրքեր նվիրեց գրքում զետեղված վերապրողներին ու նրանց ընտանիքի անդամներին ու բարեկամներին ու ընթերցողներին: