ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին նոր սարքավորումների տրամադրման մասին․

«Հայաստան Համահայկական հիմնադրամի և առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին տրամադրվել է 2 նոր սարքավորում՝ թոքերի արհեստական շնչառության համակարգ և շարժական թվային ռենտգեն սարքավորում:

Այցի ընթացքում շրջել եմ նաև հիվանդանոցի զինվորական և մանկական բաժանմունքներում»։