ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել: Նա իրեն լավ է զգում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր հետ կապված իրավական գործընթացները՝ Արսեն Բաբայանն առաջարկել է հարցերին պատասխանել ավելի ուշ։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,- ասել է Արսեն Բաբայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը դիմել էին Բաբայանի հանդեպ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև որպես երաշխիքի գումար 500․000-ական դրամ փոխանցել: