Դատարանում ընթանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսերի գործով դատական նիստը։

Դատարանի դահլիճ եկած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանինին դահլիճում գտնվող նրա աջակիցները ողջունել են բարձր ծափահարություններով ու «նախագահ, նախագահ» բացականչություններով։ Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը ձեռքով ողջունել է ապակուց այն կողմ գտնվողներին, ապա բարևել նույն գործով ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին ու նրանց պաշտպաններին։

Դատարանին հայտնել են, որ նիստին ներկա չէ տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը, սակայն առարկություններ չեղան նիստը շարունակելու վերաբերյալ։

Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախագող դատավորին ինքնաբացարկ, ինչպես նաև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել։

Դատարանն առաջնահերթ քննության առարկա դարձրեց նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Փաստաբանը հիմնավորեց, որ վերջին մի քանի նիստերում նախագահող դատավորի կողմից կայացրած դատական ակտերը, ինչպես նաև պաշտպաններին հասանալեի դարձած որոշակի տեղեկատվությունը հիմք են հանդիսացել միջնորդության համար, ապա խնդրեց բավարարել այն։

«Մեր միջնորդությունները մերժվում են ոչ թե փաստական հիմքերով, այլ իրավական պատճառաբանություններով։ Այսինքն, դատարանը հստակ արձանագրել է, որ գրավի ինստիտուտը երաշխքի չէ խոչընդոտելու հիմքի պարագայում։ Հաշվի առնելով դատարանի պարբերական կողմնակալ վերաբերմունքը, որը դրսևորվում է գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների հաջորդական մերժմամբ, ինչպես նաև այդ մերժումները հակասական իրավական նորմերով պատճառաբանելու փաստը, ներկայացնում ենք ինքնաբացարկի միջնորդություն», - ասել է նա՝ ավելացնելով, որ նոյեմբերի 7-ին կայացրած դատական ակտում պատճառաբանական մասը բացակայում էր։