Ամուրի–Կոմսոմոլսկի ավիագործարանը ռուսական բանակին է փոխանցել պայմանագրով 2019թ-ի համար նախատեսված 10 միավոր ՍՈւ-35Ս կործանիչները։ Նույն պայմանագրով ևս 10 միավոր ՍՈւ–35Ս գործարանը ՌԴ ՊՆ-ին կփոխանցի 2020թ-ին։

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Պաշտոնյան նաև հայտնել է, որ վերանշված 10 ինքնաթիռերից 4-ը փոխանցելու են «Ռուսկիե վիտյազի» ավիախմբին։

Սու-35 կործանիչների մատակարման առաջին պայմանագիրը կնքվել է 2009թ-ին և 2015թ-ին Ռուսաստանը ստացել է պատվիրած 48 միավոր կործանիչները։ Նույն տարում կնքվել է նաև երկրորդ պայմանագիրը, որով Ռուսաստանը նախատեսում է մինչև 2020թ-ը ստանալ ևս 50 միավոր ՍՈւ-35Ս։ Նշված 50 միավորից 40-ը արդեն համալրել է ռուսական բանակը։

ՍՈւ-35Ս-ի առաջին արտասահմանյան գնորդը Չինաստանն է։ 2015թ-ին կնքված պայմանագրով Չինաստանը իր 24 միավոր ՍՈւ-35Ս-երը ստացել էր 2018թ-ին՝ 5 խմբաքանակով։

Նշենք նաև, որ ՍՈւ-35 կործանիչները մասնակցել են Սիրիայում ընթացող մարտական գործողություններին: