Պետեր Շտեգերը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է «Sport Bild»-ը:

Դորտմունդյան թիմի ղեկավարությունը դիտարկում էր այս պաշտոնում «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի նշանակումը, սակայն վերջին շրջանում Շտեգերը ստվեր է գցել մյուսների վրա իր հիանալի աշխատանքով:

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն գովասանքի խոսքեր է ուղղել մարզչին, և շնորհակալություն հայտնել հիանալի մրցաշրջանի համար, ինչպես նաև չի բացառել նրա հետ պայմանագրի երկարաձգումը:

Հիշեցնենք` Շտեգերն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում է ստանձնել «Բորուսիայի» ղեկը` այս պաշտոնում փոխարինելով հեռացված Պետր Բոշին: Գերմանիայի առաջնությունում թիմը Շտեգերի գլխավորությամբ դեռևս ոչ մի պարտություն չի կրել: