58-ամյա մասնագետը նախընտրում է ակումբային կյանքը: «Միլանի», «Չելսիի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ցանկանում աշխատել Իտալիայի հավաքականի հետ:

Անչելոտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր համար պատիվ է Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արված առաջարկը, սակայն նա նախընտրում է ամենօրյա աշխատանքը ակումբային մակարդակում, իսկ հավաքականի հետ աշխատանքը բոլորովին այլ աշխատանք է։

Ավելի վաղ Gazzetta dello Sport-ը հաղորդել էր, որ Անչելոտին կգլխավորի հավաքականն ամռանը: Իտալիայի հավաքականը Ջամպիերո Վենտուրայի գլխավորությամբ պարտվեց Շվեդիային և վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի մասնակցի ԱԱ-ին: Անչելոտին սեպտեմբերին հեռացվեց «Բավարիայից»: