Ուսանողները շարունակում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները: Նոյեմբերի 14-ին նրանք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է կառավարության նիստը:

Ցուցարարները պաստառներ են պարզել հետևյալ գրառումներով. «Ազգային և առաջադեմ կրթություն», «Այբ»-ի աուդիտ», «Արայիկ, go home» և այլ: Նրանք նաև դատարկ աթոռ են դրել կառավարության շենքի առջև: