«Պոբեդա» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սանկտ Պետերբուրգից Գյումրի
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ապրիլից չվերթներ կիրականացնի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից հայկական Գյումրի քաղաք: Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 18-ից Սանկտ Պետերբուրգից Գյումրի շաբաթական երկու չվերթ կիրականացվի, հետագայում հնարավոր է չվերթների ավելացում:
Հաղորդվում է նաև, որ մարտի 28-ից շաբաթական երկու չվերթ կիրականացվի Թբիլիսի: Սանկտ Պետերբուրգից կանոնավոր ավիաչվերթներ են գործարկվելու նաև դեպի Իսպանիա, ինչպես նաև՝ Նաբերեժնիե Չելնի, Կալինինգրադ, Քյոլն և Պիզա քաղաքներ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում