Ֆրանսահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմավորել են նրա հրաժարականը պահանջող պաստառներով և կարգախոսներով:

Նրանք դրանով զորակցություն են հայտնել Հայաստանում շուրջ մեկ շաբաթ առաջ սկսված ուսանողական շարժմանը, հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք, որ Երևանում ուսանողները շարունակում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները։ Նոյեմբերի 14-ին նրանք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է կառավարության նիստը: