Մոսկվայում սպանվել է հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը
Նոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանել են մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ նշելով, որ նրա դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտա 59 հասցեում գտնվող տան մոտ ժամը 20:15-ին։
Նշվում է, որ տեղի բնակիչներից մեկը մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել, ամենայն հավանականությամբ մարզիկը որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղիում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում