Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ, իշխանության յուրացման գործով մեղադրյալ Արա Բաբլոյանի նկատմամբ: Նման պահանջով քրեական գործը վերահսկող կառույցին էր դիմել Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

ԱԺ նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ 72-ամյա նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։