Հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ապահովման համար ուսուցիչները կվերապատրաստվեն
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 17 միլիոն դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հանրակրթական դպրոցների ներառական կրթության ապահովման համար։
Մասնավորապես՝ այդ գումարի շրջականերում կվերապատրաստվեն 60 մենթորներ, ովքեր հետագայում դպրոց առ դպրոց կիրականացնեն ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման փուլային ծրագիր (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։
«Համընդհանուր ներառական կրթական ծրագիրը պատշաճ մակարդակով իրականացման համար, գերակա խնդիրներից է ուսուցիչների վերապատրաստման կազմակերպումը: Նախարարությունը նախատեսում է ստեղծել միասնական համակարգ վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման համար»,- Կառավարություն ներկայացված նախագծում հայտնել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այդ համակարգի ստեղծման համար էլ գործադիրը հատկացրեց 5 միլիոն դրամ։