Հայաստանը և Ուկրաինան կնվազեցնեն ավիատոմսերի արժեքը
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են նվազեցնել Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների ուղևորների համար ավիատոմսերի արժեքը:
«Թանկագին բարեկամներ: Շատ լավ նորություն ունեմ: Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների հետ համառ բանակցություններից հետո մենք փոխշահավետ համաձայնության եկանք ավիատոմսերի գների շատ զգալի նվազեցման մասին՝ Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներով Հայաստանից և Հայաստան թռչող ուղևորների համար, ըստ որում՝ գները նվազեցվել են բոլոր ուղղություններով:
Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներ ավիաընկերության ղեկավարությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Յուրի Վլադիմիրովիչ Միրոշնիկովի ընկերության փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյի և անձամբ ընկերության վաճառքի գծով տնօրեն Անտոն Մատիսի»,- «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: