ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի շինարարությանը գումարի հատկացման մասին․

«Խոշոր հատկացում` «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» շինարարությանը

ՀՀ ԿԳՄՍ 2019 թվականի բյուջետային հատկացումների խնայողությունների հաշվին Կառավարության որոշմամբ կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ»: