Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել շախմատի միջազգային մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Պորտուգալիայում տեղի ունեցած «Ֆիգեյրա դա Ֆոս» շախմատի միջազգային մրցաշարում:
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից հավաքել է 7 միավոր: Առաջին տեղը գրաված լեհ Մաչեյ Կլեկովսկին վաստակել է 7.5 միավոր:
Մրցաշարին մասնակցել են 45 շախմատիստներ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում