NASA-ի աստղադիտակը հաստատել է 100 էկզոմոլորակների գոյությունը
Աստղագետները հաստատել են գրեթե հարյուր էկզոմոլորակների գոյությունը՝ հիմնվելով Kepler տիեզերական աստղադիտակի տվյալների վրա:
2014 թվականից այն մասնակցում է K2 առաքելությանը, և այս ծրագրի շրջանակներում հայտնաբերված մոլորակների քանակը հասել է գրեթե 300-ի, հաղորդում է NASA-ն:
Գիտնականները հաստատել են 149 մոլորակների գոյությունը, որոնցից 95-ը նախկինում հայտնի չեն եղել: Հեռավոր աշխարհներից մեկը HD 212657 աստղի շուրջ պտտվում է 10-օրյա շրջանով: Աստղը Kepler- ի դիտումների պատմության մեջ ամենապայծառն է եղել:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում