Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մերձակայքում գտնվող օդանավակայանը, որտեղ նախկինում գտնվում էր ԱՄՆ ռազմաբազան:

Ստորաբաժանումն արդեն սկսել է պաշտպանել օդանավակայանը, ինչպես նաև ռազմաբազայի տարածքը:

Հաղորդվում է, որ պարեկային ծառայություն է կազմակերպվել օբյեկտների շրջակայքով: