Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստորագրել է համապատասխան որոշումը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, պրոբացիայի ծառայության պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ», - ասվում է որոշման մեջ։