Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Արայիկ Սահակյանը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019թ-ի փետրվարին։