«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն ակտիվ գործունեություն է իրականացնում ոչ միայն մշակութային ոլորտում այլ նաև սոցիալական ոլորտում և ներկայացնում «Նոր սերունդ» ծրագրի հետ մեկտեղ նոր սոցիալական ծրագրեր։ Այս մասին հայտնում են ՀԿ-ի նախագահ ռեժիսոր Հայկ Բաբայանը և Հայ կինոյի վերածնունդ ՀԿ փոխնախագահ, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանը։

«Սոցիալական ծրագրերից այս մեկը կարող է տեղավորվել ինչու՞ ոչ նաև հենց «Նոր սերունդ» ծրագրի մեջ։ Առաջարկելու ենք ՀՀ կառավարությանը, համապատասխան գերատեսչություններին ու պատասխանատուներին, ԵԹԿ­ՊԻ ղեկավարության հետ քննարկումներից հետո ընդունել որոշում և երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերել որպեսզի, միա­կող­մա­նի ծնողազուրկ, մեկ հոգու խնամքի տակ գտնվող, ապրիլյան քառօրյայի մասնակից կամ զոհված ազատամարտիկի, զինվորականի զավակը օգտվի «Հայֆիլմի» տարածքներից, հագուստներից և ռեկվիզիտարանից 30% զեղչով, իսկ երկկողմանի ծնողազուրկ ու­սա­նող­նե­րը 50% զեղչով։ Առանց այդ էլ սոցիալական բազմաթիվ խնդիրների մեջ կինո ստեղծելը թանկ հաճույք է, այն էլ ուսանողների համար։ Ստեղծագործողի համար սոցիալական բեռի թեթևացումը նաև ծանրաբեռնված մտքերի թեթևացում է», - հայտնում են «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի ներկայացուցիչները։