«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն օրեր առաջ դատի է տվել շրջակա միջավայրի նախարարությանը: Հայցը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ հղում անելով DataLex դատական տեղեկատվական համակարգին:

Ավելի ուշ ընկերությունը տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է: «Լիդիան Արմենիա»-ն դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ: