Դալմայի այգեգործներից ահազանգ է ստացվել, որ այնտեղ գտնվող 16-17-րդ դարերի գինու հնձանը քանդել են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան Մարի Չաքրյանը:

«Այդպես է կարգադրված»,- պատասխանել են այգեգործներին:

Հնձանը հողին է հավասարեցվել: Դեպքին արձագանքել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, սակայն Հայաստանի գինեգործության մշակույթի վառ օրինակներից մեկն արդեն ավերակ է։

«Այն միտումնավոր չի ներառվել տվյալ տարածքի ՇՄԱԳ - ում ու ես արդեն հույս էլ չունեմ որ քանդողը, կամ այն չինովնիկները, որ պարտավոր էր ապահովել պահպանությունը, կպատժվեն անգործության համար։ Վաղը առավոտյան հետքերն էլ կվերացվեն ու վերջ, չի էլ եղել», - ասվում է գրառման մեջ։