Ազգային Ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցություն խմբակցության նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է: Վերջինս արգելանքի է վերցվել դատարանից։ Այս մասին հաղորդում է Հետք-ը:

Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: