Նոյեմբերի 15-ին, ժամը 12։15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։ Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Նա հրավիրվել է բաժին և հայտնել է, որ ժամը 7-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 1 կանգուն ծառ և փայտանյութը ցանկացել է տեղափոխել իր տան բակ:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: