Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրման գործընթացի դադարեցման մասին օրենսդրական նախաձեռնությանը՝ նշելով․

«Շատ սպասված օրենսդրական նախաձեռնություն մեր պատգամավորներից․

«Դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նախքան վերոնշյալ ժամկետի ավարտը լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության, ռազմավարությունից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխությունների և դրանով պայմանավորված ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման նպատակով»:

Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ են դրել պատգամավորներ Լենա Նազարյանը, Մերի Գալստյանը և Վարազդատ Կարապետյանը»։