Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ Հայաստանում ստորագրված փաստաթղթերով իրականացվելու է ապրանքների մասին նախնական տեղեկատվության փոխանակում, որն աշխատելու է մաքսային հսկողությունը դյուրացնելու համար։ Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Պաշտոնյան բացատրել է, որ եթե, օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, ապա իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի մասին տեղեկություններ, միանգամից հաղորդում են Հայաստանի գործընկերներին։ Արդյունքում հայկական կողմում նախապես իմանում են բեռի մասին՝ մինչև դրա սահման հասնելը։

Սա, այսուհետ, իրականացվելու է Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև։