Հայաստանի հյուսիսից-հարավ հանքարդյունաբերությունը պատճառում է վնասներ, սակայն վնասի գնահատումն ու ապացուցման բեռը թողնված է քաղաքացու ուսերին։

Որպես կանոն հանք շահագործող ընկերությունը, նախքան ՇՄԱԳ դրական եզրակացություն ստանալը, ծրագրում չի ներկայացնում հանքի փակման ծրագիրն ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացված չի լինում պոչամբարի ռեկուլտիվացման մանրամասները։ Արդյունքում պոչամբարները մնում են Հայաստանին «նվեր»։ Այս մասին գրում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում։

Ըստ Շվեդական «Սվիդիշ Ջիոլոջիքըլ Էյ-Բի» ընկերության փորձագետների՝ «վերընթաց բարձրացման նախագծի օգտագործումն ունի սահմանափակումներ այն դեպքերի համար, երբ պոչամբարներում պահվում են ապարների թթվային դրենաժի ներուժ ունեցող պոչեր: Նման պոչամբարը պետք էլ ինի «հոսող պոչամբար», ջուրը պետք է դուրս գա ամբարտակից, այն պետք է հավաքվի կամ մաքրվի: Սա տեղի չի ունենում թթվային դրենաժ առաջացնող թափոններ պարունակող և ոչ մի պոչամբարում»։

ՀԿ-ն ներկայացրել է Վտանգավոր պոչամբարների ցանկը․

1․Նահատակի պոչամբարը 13.7 հա
2․Թեղուտի պոչամբարը 53 հա է, պետք է դառնա 260 հա
3․Մղարթի պոչամբար՝ 800 քմ
4․Թուխմանուկի պոչամբար՝ 0, 6 հա
5․Արարատի ցիանային պոչամբար՝ 165 հա
6․Դարամազ պոչամբար՝ 82,3 հա,
7․Հովիտ պոչամաբար՝ 45․3 հա
8․Գեղանուշի պոչամբար՝ 32 հա
9 Արծվանիկի պոչամբար՝ 330 հա է, պետք է դառնա 390 հա