Հայաստանում 2017թ-ին գրանցված արտակարգ իրավիճակների արդյունքում կրած վնասի չափերը
Հայաստանում՝ 2017թ․ տարվա ընթացքում գրանցվել է արտակարգ իրավիճակների 14․373 դեպք: Դրանց հետևանքով տուժել է 11․043 մարդ: Նրանից 356-ը զոհվել են, 10․687-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, ժամանակավորապես տարհանվել` 2․190 մարդ:
Ազգային Վիճակագրական Ծառայության տրամադրած տվյալների համաձայն, ուժեղ քամու, փոթորկի, մրրկի, պտտահողմի պատճառած վնասը 2017թ․՝ կազմել է 110 մլն 100 հազար ՀՀ դրամ: Կարկուտը պատճառել է ավելի քան 8 մլն դրամի, վեգետացիոն շրջանում ցրտահարությունը՝ ավելի քան 120 մլն, հրդեհները՝ ավելի քան 1 մլրդ դրամի:
Ավտոճանապարհային վթարների հետևանքով զոհվել է 279 մարդ, 6 մարդ զոհվել է բնակելի շենքում պայթյունի հետևանքով, բնակելի շենքի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել, հրդեհի հետևանքով՝ 15 մարդ, տրանսպորտում պայթյունի հետևանքով՝ երկու մարդ: