ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: