Գերմանիայում ընդդիմադիր ուժ համարվող «Կանաչների կուսակցությունը» կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Պատճառը Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման համար Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն է, հայտնում է Ermenihaber-ը:

Պատվիրակությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են մի բանաձև, որը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող վերոհիշյալ ռազմական գործողության պատճառաբանությամբ պահանջում է չեղարկել Թուրքիայի և ԵՄ միջև կնքված փախստականների համաձայնագիրը: