Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախարարությունում հանդիպել է ԵՊՀ դասախոսների, իր հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Aysor.am-ը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ իրենք չեն ցանկանում կամայական որոշումներ ընդունել:

«Մենք մեխանիզմ ենք դրել, որ, ելնելով ակադեմիական ազատություններից, բուհերն իրենք որոշում կայացնեն այս խնդիրը լուծել ըստ իրենց պահանջների, ըստ անհրաժեշտության»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ երբեմն Հյաաստանում մոտիվացիան ոչ թե գիտությամբ զբաղվելն է, այլ գիտական աստիճանի խնդիրն է: