Այսուհետ Հայաստանից Զիմբաբվե մեկնող քաղաքացիները վիզա կստանան երկիր ժամանելուց անմիջապես հետո
Զիմբաբվեն դյուրին է դարձնում մուտքի արտոնագրի՝ վիզայի տրամադրման կարգը 28 երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար: Այդ մասին որոշումն ընդունվել է երկրի կառավարության կողմից:
Ներգաղթի վարչության բաժնի տնօրեն Կլեմենտ Մասանգոն հայտնել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել և միտված են ճամփորդությունների դյուրացմանն ու երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:
B կարգի ռեժիմով զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալ ժամանումից հետո, իսկ C կարգի համար զբոսաշրջիկները պետք է նախքան ճանապարհորդությունը վիզա ստանան: 28 երկրի ցանկում են նաև Մեքսիկան, Եթովպիան, Պանաման, Ռումինիան և այլն:
Հայաստանի քաղաքացիները կարող են Զիմբաբվեի վիզա ստանալ երկիր ժամանելուց անմիջապես հետո:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում