Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի բժիշկ-էնդոկրինոլոգ Տիգրան Պետրոսյանն այս անգամ դասընթաց է անցկացրել Հալեպի «Կրթասիրած Մշակութային Միության» սրահում՝ կրկին նվիրված «Շաքարային դիաբետի դեմ պայքարի» համաշխարհային օրվան։

Դասընթացին ավելի քան 80 մարդ է մասնակցել։ Շաքարային դիաբետ ունեցող հիվանդների թիվը Հալեպում բավական մեծ է՝ ուստի կարևորվել են մասնագետի հետ այսօրինակ հանդիպումները։ Բժիշկ-էնդոկրինոլոգը մի շարք խորհուրդներ է տվել ներկաներին։ Դասընթացները շարունակվելու են։