Հայաստանը և Կատարը վերացնում են երկու պետությունների միջև այցելությունների համար անհրաժեշտ վիզաների տրամադրման պրակտիկան՝ վիզաները չեղարկվում են առհասարակ, հայտնում է Shantnews.am-ը։

Պաշտոնական այցով Կատարում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա և Կատարի էմիրի միջև հանդիպման ժամանակ կստորագրվի վիզաներից հրաժարվելու մասին համաձայնագիրը։

«Կատարի կողմից մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձ չեղարկումը դրական ազդեցություն կունենա տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման գործում»,- որոշումը հիմնավորել են Հայաստանի ներկայացուցիչները։