Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
Նիդելանդների խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող երկու բանաձև։
Այդ երկու բանաձևերը համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Այնուհետև իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։
Ընդունված բանաձևերից առաջինում նշած է հայերի ցեղասպանության իրականացման փաստի ճանաչման մասին։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում