Հայաստանը գլխավորում է ֆրանսիական զբոսաշրջային Evaneos գործակալության 2020թ-ի ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը:

«Evaneos-ը հրապարակել է այն ուղղությունների ցանկը, ուր հարկավոր է այցելել 2020-ին: Հայաստանը, այն երկիրը, որից սերում էր Ազնավուրը, առաջինն է այդ ցուցակում», - գրում է Sputnik Արմենիան rtbf.be-ի վրա հղումով:

«Հայաստանը շատերի համար անսպասելի բացահայտում կլինի, երկիրը բավարար ռեսուրսներ ունի գրավելու համար գինու գիտակներին և սիրահարներին, ինչպես նաև նրանց, ում հիացնում են հին ճարտարապետությունն ու գեղեցիկ եկեղեցիները, ով որոնում է անհայտ հորիզոններ: 2020-ը քաղաքակրթությունների խաչմերուկի բացահայտման տարի կդառնա»,-ասվում է հրապարակման մեջ: