Նոյեմբերի 12-17-ը Բելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարին մասնակցել են 7 հայ բռնցքամարտիկներ։

63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով Ուկրաինան ներկայացնող մարզիկին, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը գրավել են 3-րդ տեղը։