Անգամ եթե 2020թ-ի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ գնի փոփոխության դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է դիմի Հանրային ծառայությունները կարգավորող կոմիտե (ՀԾԿԿ), և արդեն դրանից հետո կորոշվի գազի սակագինը սպառողների համար։

«Ռուսաստանի հետ գործող պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, այժմ բանակցություններ են վարվում, և առայժմ ոչ մի տեղեկություն չկա»,- նշել է նա։