Փաստաբան Արշավիր Խալափյանն ահազանգում է, որ աղտոտվել է Ողջի գետը․

«Կապանի Հալիձոր թաղամասի Ողջի գետը ոչ բնական գույնով է աղտոտվել: Իմ կարծիքով, սա ԶՊՄԿ-ի պոչամբարի հերթական վթարն է, որի հետևանքով գետն ստացել է այս գույնը»,- ասել է Ա. Խալափյանը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով այդ փաստի վրա:

«Մենք ուշ տեղեկացանք այս վիճակի մասին, մոտավորապես 2 ժամ առաջ: Ենթադրաբար, այն ժամանակ ավելի վատ վիճակ է եղել: Բնականաբար, սա բնական աղտոտվածության նշան չէ»,- ասաց նա՝ խնդրելով Սյունքի մարզի դատախազությանը՝ փաստը դիտել որպես նոր հաղորդում: