Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Գրում է news.am-ը։

Լեռնիկ Գիգոլյանին ձերբակալելու պատճառների մասին ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացել են ավելի ուշ հայտարարությամբ հայտնել:

Լեռնիկ Գիգոլյանը Թումանյանի բաժնի պետ նշանակվել էր 2018թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով: