Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հնարավոր է փակվի
Թուրքիայի քաղաքական դաշտից հեռացնում են քրդերին։ «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Սենեմը դիմումի մեջ նշել է․
«Քրդամետ կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ քննադատություններ են հնչեցվել թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ»:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ մեղադրանք է ներկայացվել նաև Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գովելու, Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները բարձրացնելու համար:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում