Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Նոյեմբերի 19-ին Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազությունը առարկել էին միջնորդությունը, միջնորդության առարկությանը և հնչած գնահատականներին այնուհետև անդրադարձել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: