ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում թափուր աշխատատեղերի մասին․

«Հարգելի բարեկամներ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ը կազմում են կրթության և գիտության, 1/3-ը՝ մշակույթի և 1/3-ը՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

- դիմում՝ խորհրդի նախագահի անունով
- կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,
- ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
- հիմնավորում` հասարակական խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ (1.5-2 էջ),
- հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում նախարարության գործունեության և կրթության և գիտության կամ մշակույթի կամ սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4-5 էջ):

Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ, ժամը 10:00-17:00-ն ԿԳՄՍ նախարարության ընդհանուր բաժին»: