«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 20-ին ժամը 10։00-14։00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորքի Այգիներ փողոցի 200-305 և Հովսեփյան փողոցի 5-20 համարների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 20-ին ժամը 09։30-23:30-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենց, Զավարյան, Վարդանանց, Քաջազնունի, Ալեք Մանուկյան, Հրանտ Շահինյան, Ֆիզկուլտուրնիկների, Շարա-Տալյան, Ե.Քոչար, Ս.Վրացյան, Ռոստոմի, Տոլստոյի, Գրողների, Կորի, Այգեստանի 1-8, Աղյուսագործների 2-րդ, Արհեստավորների փողոցների, ինչպես նաև Տիգրան Մեծի 23-31/1, Սայաթ-Նովա 26-40, Նար-Դոս 20-130, Քրիստափորի 30-60 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: