ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է մի նախագիծ, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները: Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը, հայտնում է Armtimes.com-ը:

«Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլևս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ 6 սեմեստր շարունակ 6 քննություն է հանձնելու, և ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետևաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ նախագիծն այժմ քննարկվում է: